2 շատ կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող, ով ուզում է իր երեխան լավ մարդ մե

Ասվում է, որ ներկայիս երեխաները վիճում են ծնողների հետ և ասում, թե ատում են նրանց, չեն ների երբեք և այլն…

Սովորաբար այս «խոստովանությունները» զուտ պահի տակ են արվում և անհիմն են, երեխան էլ շուտով մոռանում է դրանց մասին։ Սակայն կան դեպքեր, երբ երեխան իրոք հոգեկան հարված է ստանում։

Երեխան երբեմն, մեծանալով, հասկանում է դրանց պատճառները, սակայն ներել ծնողին այդպես էլ չի կարողանում…

Դրժված խոստումներ

Եթե չունեք հնարավորություն խոստումը կատարելու, ավելի լավ է մի խոստացեք։ Դա մենք սովորեցնում ենք մեր երեխաներին մանկուց։ Սակայն մենք ինքներս հաճախ ենք խախտում դա և միշտ արդարացումներ ենք գտնում…

Նա ավարտում է դպրոցը, այդպես էլ հոր հետ արշավ չգնալով և այդպես էլ չի ներում հորը։ Թե ինչու է այս պատմությունն այդքան վշտացրել երեխային, հայրը այդպես էլ չի հասկանում։ Եվ երբ արդեն հասուն տարիքում տղան նրան հիշեցնում է այդ մասին, նա նրան հիշաչար է անվանում…

Հիշեք, որ երեխաները նման բաները երբեք չեն մոռանում…

Մեծահասակների անհարգալից վերաբերմունքն իրենց երեխաների հանդեպ

Շատ ծնողներ են երեխաներին վերևից նայում, անգամ արհամարհանքով, թե կմեծանաս, մարդ կդառնաս, հետո նոր հավասարը հավասրի հետ կխոսենք, իսկ հիմա ձայնդ կտրիր…Որքան ծնողներ կան, որ չեն հարգում երեխայի աշխատանքը, չեն գնահատում նրա օգնելու ցանկությունը և անգամ չեն էլ կռահում, թե որքան կարևոր է երեխային գովելը, երբ նա ինչ որ բան է ստեղծում, օրինակ՝ նկար է նկարում մայրիկի համար, կամ թղթից ինչ որ բան է պատրաստում իր ձեռքերով…

Հիմա արդեն հայտնի նկարիչ դարձած նախկին երեխան ձայն չի հանում, ամեն դեպքում իր ծնողներն են։ Հասկանում է, որ ծնողներն իր լավի համար էին այդպես անում, հասկանում է, բայց ներել չի կարողանում։ Մանկության տարիների վիրավորանքն այդպես էլ չի անցնում…

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

2 շատ կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող, ով ուզում է իր երեխան լավ մարդ մե