Սխալներ, որ առ այսօր սովորեցնում են դպրոցում

Պարզվում է, որ որոշ փաստեր կամ իրադարձություններ, որոնք սովորեցնում են սպրոցում իրականությանը չեն համապատասխանում։

Մարդը առաջացել է կապիկից։

Իրականում մարդը չի առաջացել կապիկից։  Մարդու այդ նախնին ընդհանուր  բաներ շատ ուներ կապիկների հետ։

Նյուտոնը գրավիտացիայի օրենքը  բացահայտեց այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր ընկավ։

Իրականում ոչ մի ապացույց չկա, որ դա տեղի է ունեցել։ Նյուտոնին պահանջվել են տարիներ գրավիտացիայի օրենքը բացահայտելու համար։

Կոլումբոսը  հայտնագործեց, որ Երկիրը կլոր է, երբ  լողում էր Հնդկաստան, բայց հասավ Ամերիկա։

Այն որ Երկրը կլոր է, հայտնի էր դեռևս հին հույներին և  երկու հազար տարի առաջ։

Էյնշտեյնը լավ չի սովորել դպրոցում, նույնիսկ չի կարողացել հանձնել մաթեմատիկայի քննությունը։

Իրականում Էյնշտեյնը շատ լավ է սովորել, 11 տարեկանում նա ֆիզիկայի գրքեր էր կարդում, որոնք նախատեսված էին բուհերի ուսանողների համար։

Բուրգերը կառուցվել են ստրուկների աշխատանքով։

Իրականում բուրգերը կառուցվել են որակավորված աշխատողների և հմուտ մասնագետների կողմից, որոնք լավ վարձատրություն էին ստանում։

Չինական մեծ պարիսպը երևում է Տիեզերքից։

Իրականում այդ պատը հնարավոր չէ տեսնել Տիեզերքից առանց հեռադիտակի։

Ամերիկան հայտնագործել է Կոլումբոսը

Առաջին եվրոպացին, որ հայտնվել է Ամերիկայում եղել է  Լեյֆ Էրիքսոբը Կոլումբոսից 500 տարի առաջ։

Լամպը հայտնագործել է Թոմաս Էդիսոնը։

Այդ ժամանակ արդեն կային լամպի մի քանի տարբերակներ, պարզապես Էդիսոնի լամպը համարվեց լավագույնը և լայն տարածում ստացավ։

Հույները օգտագործեցին Տրոյական ձին Տրոյան գրավելու համար։

Իրականում տրոյական ձիու մասին  հիշատակում են Վերգիլիոսը և Հոմերոսը, ամենայն հավանականությամբ  այն գոյություն չի ունեցել։

Մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10%-ը։

Իրականում մարդու ուղեղը  լիովին ակտիվ է ողջ օրվա ընթացքում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սխալներ, որ առ այսօր սովորեցնում են դպրոցում