Վազգեն Սարգսյանի հայրենասիրական մտքերը, որոնք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Սարգսյանի հանճարեղ մտքերը, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ՀԱՅ։

  • Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:
  • Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

  • Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
  • Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ:
  • Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ,  իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:
  • Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

  • Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:
  • Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վազգեն Սարգսյանի հայրենասիրական մտքերը, որոնք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ