Վախ է մտել մեջս, ահшվոր մի վախ, վախենում եմ հիասթափեցնել․ Նիկոլ Փաշինյանի անկեղծ գրառումը

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները իրենց կարծիքն են արտահայտում իմ մասին: Դրանք տարատեսակ են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական։ Վախս, ահա, այս վերջին խմբի մեջ գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական տեսակետներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան տեսակետներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանը։ Համացանցում, օրինակ, մի այցելու իմ մասին գրել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»․․․ Ի՞նչն է ապխ վախեցնում ինձ. արդյո՞ք հաճելի չէ սեփական աձնի վերաբերյալ այսպիսի թեկուզ մեկ տեսակետ լսել: Հաճելին հաճելի է, սակայն նաև` վախենալու։

Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել ու հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս ու ուզեցել եմ, շատ եմ ուզեցել լինել անբիծ․․․ Անբիծ ազնվությունով, անբիծ բարոյականությունով, անբիծ արդարությունով, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն բծեր, ինչպես հասկանում եք, ծագել են․․․ Կյանքը, մրցավազքը, կենցաղը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ ու կասկածելի արարքներ։ Ազնիվ, արդար, անբիծ, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար նման բառերի կիրառման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ կյանքում էլ չեմ կարողանա․․․ Հաջորդ պահին վախենում եմ, քանզի այդպիսի բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ մարդը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարևոր ինչ-որ բան է փնտրել ու գտել իմ գործունեության մեջ․․․ Նա ոգևորվում է ինձնով, հպարտանում, հիանում և դրանից մի չնչին, սակայն կարևոր դրական լիցք է ստանում, գուցե ու դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր․․․ Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը: Իսկ ի՞նչ կլինի այդ անձի հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը шյսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ տեղում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է արել:

Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ… Ուզեցել եմ, միշտ ուզեցել եմ անբիծ լինել, քանզի հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն ` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցակցությունը, մրցավազքը, երբեմն՝ անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ ու կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Հ.Գ. վախենում եմ նույնպես գրածս սխալ ընկալեք: Սխալ չհասկանաք: Եւ չվախենաք: Չեմ հիասթափեցնի: Նիկոլ Փաշինյան / «Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թվական։

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!