Տեսեք, թե որքան է գեղեցկացել և անճանաչելիորեն փոխվել «Որբեր»-ի Աննան

Փոքրիկ Աննային շատերը կհիշեն «Որբերը» հեռուստասերիալից: Տարիներ առաջ նա եւ եւս մի քանի փոքրիկներ գրավեցին շատերի ուշադրությունն ու հարազատ դարձան: Շուրջ 7 տարի է անցել այդ հեռուստասերիալից, այսօր 15-ամյա Աննան մեծացել է ու կրկին էկրաններին է: Աննա Սարգսյանն այժմ նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում:

Աննան ընդամենը 15 տարեկան է, բայց շատ ավելի հասուն է իր մտածելակերպով ու արտաքինով: Այս փաստը դերասանուհին կապում է մանկուց նկարահանումների մասնակցելու հետ. «Ամեն ինչ եկավ այն փաստից, որ շատ փոքրուց սկսեցի նկարահանվել: Ես չունեցա մանկական բակային խաղեր, փոխարենը 7 տարեկանում սկսեցի շփվել ինձնից բավականին մեծերի հետ, հասկանալ, որ պետք է խաղալ, ապրումներ ցույց տալ, ընդհուպ մինչեւ արտասվել տեսախցիկի առաջ:

«Որբերում» մենք շատ ծանր գրաֆիկով էինք աշխատում, ու այդ ամենը կարողացավ մեծ ազդեցություն ունենալ իմ մտածելակերպի վրա: Ինչ վերաբերվում է արտաքինին, դա արդեն տեսակի խնդիր է: Այո, ես մեծ եմ երեւում իմ տարիքից, բայց շատ հաճախ դա դիմահարդարման արդյունքն է, իսկ առօրյայում ես շատ քիչ եմ շպարվում»,- նշեց նա: Անդրադառնալով «Որբերը» հեռուստասերիալի շրջանակում ձեռք բերած ընկերներին՝ Աննան պատմեց.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տեսեք, թե որքան է գեղեցկացել և անճանաչելիորեն փոխվել «Որբեր»-ի Աննան