«Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ» Աստծո Ամենօրյա Խոսքը, փետրվարի 21

Ամենօրյա Պատգամներ

«ՀԱՍԿԱՑԵՔ ԱՅԼՈՑ»

Փետրվարի 21

Ուր գնում եք, Ուրախությունը ձեզ հետ ունեցեք:Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում:Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին:

Բայց ամեն մի Օրհնություն պարտավոր եք ուրիշներին փոխանցել:Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից միուսին: Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին:Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:Սիրեք բոլորին:

Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ» Աստծո Ամենօրյա Խոսքը, փետրվարի 21