Փառք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար. կարդացեք, սա հիմնովին կփոխի ձեր կյանքը

«Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»։ Բոլոր առաքյալները իրենց Վարդապետի օրինակով մշտապես աղոթքի մեջ էին։ Բանտերի փակ դռները և շղթաները բացվում ու կտրվում էին նրանց աղոթքների զորությամբ։ Իսկ ի՞նչ է այսօր իրականությունը։ Ո՞ւր են աղոթողները։ Դժբախտաբար այսօր սրտանց ու անկեղծ աղոթողների թիվը պակասել է, մարդիկ նույնիսկ իրենք չեն աղոթում, ուր մնաց որ աղոթեն ուրիշների համար։ Երանի չէր այդպես լիներ։

Բայց չհուսահատվենք, դեռ կան մարդիկ, որոնք աղոթում են ամեն օր և ոչ միայն իրենց, այլ նաև մեր երիտասարդների համար, որոնք, ցավով եմ ասում, սխալ ճանապարհների մեջ են և հիվանդ են։ Երբեմն մարդիկ թերահավատորեն ասում են, թե ի՞նչ օգուտ մեր աղոթքից, մեկ է չարը իր գործը անելու է, մենք անզոր ենք ու ձեռքները հուսահատ թափ են տալիս։ Թուլակամ մարդիկ են այդպես մտածում։ Պիտի հիշենք, որ մեր աղոթքները, խնդրանքի ձևով ուղղված են Աստծուն, որպեսզի Նա օգնի մոլորվածներին։ Մենք ո՞վ ենք, իբրև մարդիկ ի՞նչ զորություն ունենք, բայց ձեռքներս ծալած չպիտի նստենք․ «Կաթիլն էլ օվկիանոսին օգուտ է, եթե ես իմ բարի գործն ու աղոթքը չանեմ, օվկիանոսը զուրկ կմնա իմ կաթիլից»- ասում է Մայր Թերեզան։ Հետևենք նրան և սրտանց աղոթենք։

Եկեք ուրեմն փորձենք մեղք չգործել, սիրենք մարդկանց և Աստծուն անկեղծ սրտով՝ մարդասեր և աստվածասեր լինենք։ Խնդրենք, որ Տերը մեզ բոլորիս պարգևի առավել շնորհներ ու կարողություն, որպեսզի այս անցավոր աշխարհում կարողանանք մեր նմանների նկատմամբ բարի ու արդար գործեր կատարել, ի փառս Աստծու։ Ամեն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փառք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար. կարդացեք, սա հիմնովին կփոխի ձեր կյանքը