«Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում». 23 համարի ավտոբուսի այսօրվա անմոռանալի արարքը. եղբա՛յր, եթե կարդում ես՝ ևս մեկ անգամ բռավո քեզ

Կանգառում 23 համարի ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին:

Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում. մեջը բնականաբար մանրադրամ է : Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում  կանգնել: Վարորդը կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց. Շնորհակալ եմ տղաս: Բայց վարորրդը փողը չվերցրեց:

Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել, արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ գնեց, 2 թթվասեր, հաց, մակարոն, ու միս : Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին :

Տատիկը հրաժարվեց, սակայն 25- ամյա վարորդը ասաց, որ չվերցնելու դեպքում հենց հիմա դուրս կշպրտի, այդ ժամանակ տատիկը  լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան , օրհնեց և այլն:

Վարորդն ավտոբուս է մտնում , ու էստեղ մի 40 տարեկան կին վրա է տալիս , թե ար՞ժեր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել:

Տղան շրջվեց, դուռը բացեց, ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով.

-Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում , որովհետև  դուք ձեր երեխաներին երկերեսանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վիճակի չեք սովորեցնել:

Կինն ավտոբուսից դուրս եկավ, պոմիդորի պես կարմրած:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!