Անպտղությամբ տառապող այս զույգը տարիներ շարունակ երազում էր երեխա ունենալ, և Աստծո հրաշքով մի օր նրանք վեցնյակ ունեցան. ահա, թե ինչպիսին են նրանք այսօր

Պատկերացնել կարելի է  այս զույգի ուրախությունը, երբ տարիներ շարունակ երազելով երեխա ունենալու մասին, միանգամից 6 աղջկա ծնող դարձան։  Ողջ աշխարհը կիսեց նրանց ուրախությունը։ Նրանք աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ էին ստանում։

Ջանեթ և Գրեմ Ուիլթոնները տարիներ շարունակ  բժիշկներից լսում էին․ «Դուք երեխա ունենալ չեք կարող, բացառվում է, դուք անպտուղ եք»։

Եվ նրանք մտածում էին երեխա որդեգրել, երբ պատահական իմացան, որ Ջանեթը հղի է։ Նրանք չէին հավատում, որ նման հրաշք կարող է տեղի ունենալ, իսկ երբ բժիշկը նրանց հայտնեց, որ վեց երեխա են ունենալու, նրանց երջանկությունը կրկնապատկվեց։ Տերը լսել էր նրանց խնդրանքը։  Հղիության ողջ ընթացքում Ջանեթը մնաց հիվանդանոցում՝բժիշկների հսկողության տակ։

Վեց քույրիկները լույս աշխարհ եկան 1983 թվականի նոյեմբերի 18-ին։ Նրանք գրանցվեցին որպես աշխարհում առաջին վեցնյակը։

Ահա ինչպիսին են այսօր Հաննան, Ռութը, Լյուսին, Քեյթը, Ջեննին և Սառան։

Հաննան դասավանդում է տարրական դասարաններում, Լյուսին աշխատում է բորտուղեկցուհի, Ռութը՝ ադմինիստրատոր, Քեյթը՝ կադրերի բաժնում, Ջեննին ղեկավարում է քաղցրավենիքների խանութը, իսկ Սառան սպասում է իր առաջնեկին։

Բոլոր քույրերը, բացի Հաննայից ամուսնացած են։ Նրանք հաճախ են այցելության գնում  ծնողներին և երազում են յուրաքանչյուրը  նույնպես վեցնյակ ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անպտղությամբ տառապող այս զույգը տարիներ շարունակ երազում էր երեխա ունենալ, և Աստծո հրաշքով մի օր նրանք վեցնյակ ունեցան. ահա, թե ինչպիսին են նրանք այսօր