5 խորհուրդ, որոնց շնորհիվ ձեր Փողի ծառը (թանձրատերևուկը) կծաղկի, իսկ երբ այն ծաղկում է, փող է բերում իր տերերին

Թանձրատերևուկ կամ ինչպես ընդունված է ասել փողի ծառ, կարելի է տեսնել գրեթե բոլոր տներում, շատ գրասենյակներում։  Այն շատ գեղեցիկ է և առանձնահատուկ խնամք չի պահանջում։ Ծառը արագ է աճում, բայց շատ հազվադեպ է ծաղկում։  Թանձրատերևուկը սիրում է լույս և ջերմություն։ Այնպես, որ պետք է դնել լուսավոր և տաք տեղում, բայց այնպես, որ բույսը չլինի անմիջապես արևի ճառագայթների տակ, տերևները կարող են այրվածքներ ստանալ։ Աշնանն ու ձմռանը բույսը հանգստանում է, սիրում է հանգիստ մթնոլորտ,  հիանալի է +15 ջերմաստիճանը, պետք է ջրել չափավոր՝ խիստ անհրաժեշտության դեպքում։

Որպեսզի ծառը ծաղկի անհրաժեշտ է  երեք բաղադրիչ․ կալիում, ֆոսֆոր և կալցիում։ Կալցիումով հարստացնելու համար անհրաժեշտ է ձվի կեղևը չորացնել, մանրացնել և լցնել հողի մեջ։

Բույսը սիրում է մաքրություն, շաբաթը մեկ անգամ խոնավ լաթով պետք է մաքրել տերևների փոշին։

Բույսերը կենդանի օրգանիզմներ են և զգում են թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Ուստի, եթե ցանկանում եք, որ այն ծաղկի, նրա կողքին չի կարելի խոսել բարձր ձայնով,  վիճել, մի խոսքով վատ միջավայրում այն չի ծաղկում։  Տերևները մաքրելիս խոսեք նրա հետ ջերմ, քնքուշ բառերով։

Ծաղկած թանձրատերևուկը ոչ միայն հարստություն է բերում, այլ նաև  իրականացնում է երազանքները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

5 խորհուրդ, որոնց շնորհիվ ձեր Փողի ծառը (թանձրատերևուկը) կծաղկի, իսկ երբ այն ծաղկում է, փող է բերում իր տերերին